ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանի պետական կամերային նվագախումբ և Էմմա Պետրոսյան

Հայաստանի պետական կամերային նվագախումբ և Էմմա Պետրոսյան
03.07.2014 | 12:33

Հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան) և Էմմա Պետրոսյանի համատեղ համերգը: Համերգին կհնչեն Մադաթ Ավանեսովի, Էմմա Պետրոսյանի, Ստեփան Լուսիկյանի, Մարինե Ալեսի և Նարինե Զարիֆյանի ստեղծագործությունները:

Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր գործիքավորող Մադաթ Ավանեսովը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ